2556 դիտում
10:05 03-09-2016
«Վեդի Ալկոյին» ստիպում են խաղող մթերել, հետո՝ վճարել գյուղացիներին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վայոց ձորի մարզի Աղավնաձոր զյուղը ոտքի է կանգնել և պահանջում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը վճարի դեռևս անցած տարի մթերած խաղողի գումարները։ Իսկ ընկերությունը պարզապես փող չունի։ Ցանկացած նորմալ երկրում բնական հարց կառաջանար՝ «հա որ փող չուներ, ինչո՞ւ էր խաղող մթերում»։ Բայց Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Այդ ընկերության ղեկավարը պարզ ասում է, որ ինքը չէր ուզում խաղող մթերել, իշխանությունները զոռով են ստիպել։ Այսինքն՝ անցած տարի գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել, թե «խաղող ենք աճեցրել՝ մթերող չկա», իշխանություններն էլ գործարանների սեփականատերերին կանչել են ու «վզներին թիվ դրել»՝ ուզեք չուզեք պիտի այսքան խաղող մթերեք, թե չէ վատ կլինի։ Հիմա էլ նույն այդ իշխանությունները նույն այդ գործարանատերերին զոռով ստիպում են վարկեր վերցնել ու փակել պարտքերը։ Մի խոսքով՝ կոպիտ ուժով «բիզնես են զարգացնում»։ Բայց զոռով տնտեսություն զարգացնել հնարավոր չէ: Զոռով հնարավոր է միայն խլել տնտեսվարողների ունեցվածքը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
10:10 09-09-2016
«Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» «ինքնըստինքյան» կդառնան ռուսական օղի. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը