«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճիշտ է, որ մահն ընտրում է լավագույններին։ Հենց այդ լավագույններից էր Բանակի տղան՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ով զոհվեց հերոսաբար՝ պաշտպանելով իր երկիրն ու ժողովրդին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Էրեբունու երիտասարդական կառույցը՝ կուսակցության տարածքային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել էր հուշ երեկո՝ նվիրված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Երեկոյին ներկա էին հերոսի մայրը՝ տիկին Համեստը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, հերոսի հարազատները, ընկերները և այլք։
Հուշ երեկոյի ընթացքում ներկաներից և ոչ մեկը չկարողացավ առանց արցունքի ու հուզմունքի ելույթ ունենալ։
«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները... Շնորհ է ունենալ իրավունք՝ ծառայելու հայրենիքին, մեծ շնորհ է զբաղվել սիրած գործով ու ապրել հանուն այդ գործի։
Եվ իրոք, հերոսների մասին խոսելը հեշտ չէ։