211652_close_icon
views-count32092 դիտում article-date 22:56 02-12-2016

Ինչո՞ւ են ազատ խոսքի անվան տակ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականի խոսքը «բռնաբարել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարպետյանի օգնական Արամ Վարդևանյանը զանգվածային լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել էր նաև Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության մասին, որը վերաբերվում էր դատական ակտը ծառայության աշխատակցի կողմից անհրաժեշտ կատարելու մասին, երբ երեխային պետք է հանձնել այն անձին, ով դատարանի որոշմամբ դատական ակտով ընտրվել է որպես խնամող: Ա. Վարդևանյանը նշել էր, որ ահազանգ է եղել 2 դեպքի մասին, երբ դատական ակտը չի կատարվել և այդ դեպքերում խնդիրը լուծվել է իր միջամտության շնորհիվ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ա. Վարդևանյանի խոսքը աղավաղվել է՝ հանրությանը ներկայացնելով աղավաղված ձևով՝ ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի ոչ հավաստի մեկնաբանմամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Ա. Վարդևանյանի ամբողջական խոսքը: Ի դեպ՝ նրա խոսքի հիմքում եղել է գործող օրենսդրությունը և հետևաբար՝ որևէ անդրադարձ չի արվել մշակվող օրինագծի վերաբերյալ: Պարզվում է նաև, որ Ա. Վարդևանյանը որևէ առնչություն չունի և չի ունեցել մշակման փուլում գտնվող ընտնեկան բռնությանը վերաբերող օրինագծի հետ: Դա, ի դեպ՝ ի պաշտոնե: Ստացվում է, որ կամ միտումնավոր, կամ թերի եղանակով փորձել են աղավաղել Ա. Վարդևանյանի խոսքը՝ այդ կերպ մոլորեցնելով հանրությանը, մինչդեռ գաղտնիք չէ, որ Ա. Վարդևանյանը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատելու ժամանակահատվածում շատ ավելին է արել ոտնահարված քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, քան որոշ «վայ գրանդակեր» իրավապաշտպաններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր