ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը. ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահմանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին:
Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102866/]Հիշեցնենք[/url], որ երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը ծանր կայուն է, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2016/12/01/nkr-soldiers/2210126]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասել էր «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Ուշագրավն այն է, որ վիրավոր զինծառայողների մասին որևէ տեղեկություն չի հաղորդել ոչ ԼՂՀ ՊԲ-ն, ոչ ՀՀ ՊՆ-ն: