Ժամը 20:00-ի դրությամբ Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում և Նոյեմբերյանում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը [color=#CC0000]20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչև 100 մ:[/color]
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]