5463 դիտում
15:46 01-12-2016
Մումբայի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել
Հնդկաստանի Մումբայ քաղաքի միջազգային օդանավակայանի թռիչքուղում իրար են բախվել IndiGo ավիաընկերությանը պատկանող Airbus A-320 և Kuwait Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A-330 ինքնաթիռները, հաղորդում է The Times of India-ն։
IndiGo ավիաընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Kuwait Airways-ի օդանավը, որը Մումբայ էր ժամանել և ուղևորվում էր դեպի կայանատեղի, թևով հարվածել է թռիչքուղում կանգնած IndiGo-ի օդանավին։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 06։00-ին։ Դեպքի մասին օդանավի անձնակազմին հայտնել է լուսամուտի մոտ նստած ուղևորներից մեկը, ով տեսել է, թե ինչպես է մյուս օդանավը հարվածում թևով հնդկական օդանավին։
Հարվածի հետևանքով վնասվել է IndiGo-ի օդանավի թևի ծայրամասը։ Ուղևորներն իջեցվել են օդանավից և տեղափոխվել այլ օդանավ։
Նմանատիպ նյութեր
2634 դիտում
21:59 28-06-2014
Լոնդոնի օդանավակայանում իրար են բախվել 2 ինքնաթիռներ
50145 դիտում
20:54 03-09-2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1174 դիտում
10:35 10-06-2023
Տոկիոյի օդանավակայանում ենթադրաբար բախվել են ինքնաթիռներ
Այս բաժնից
841 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
859 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
340 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը