Հացի արտադրության ծավալները նվազել են 2,3 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական, այլ նաև ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած` արտագաղթի հետևանքների արտահայտությունն է:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Եթե 2015 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է ավելի քան 237 հազար տոննա հաց, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ավելի քան 232 հազար տոննա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]