Հացի արտադրության ծավալները նվազել են 1.5%-ով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են մեկուկես տոկոսով:
Փոխարենը կտրուկ ավելացել են ալյուրի արտադրության ծավալները՝ 2013-ի համեմատ 29.6%-ով: Իսկ թե ուր է գնացել ավել արտադրված ալյուրը, անհասկանալի է մնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։