211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count1532 դիտում article-date 21:12 28-11-2016
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամաս թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը.ներսում ոչ սթափ վիճակում գտնվել է Բ. Բ.-ը (1940 թ. ծնված), ով հրաժարվել է օգնությունից: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 17:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Սարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 28-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր