Գերմանիայի նախագահը կոչ է արել դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը
Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկը Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է, որ եվրաինտեգրումը չափազանց արագ տեմպերով է ընթացել, ինչն անթույլատրելի էր։
Ըստ նրա՝ Եվրոպական միությանն անհրաժեշտ է դադար վերցնել և մտածել նոր սկզբունքներով զարգացման ուղիների մասին։ Նրա խոսքով՝ Եվրամիության իշխանությունները չափազանց արագ են ընթացել։
Գերմանիայի նախագահը գտնում է, որ ԵՄ-ի հիմնական խնդիրը ներկա պահին միությունն ամրապնդելը պետք է լինի, իսկ ԵՄ-ի ղեկավարությունը պետք է համոզի ԵՄ բնակչությանը, որ միասնական Եվրոպան ամուր է կանգնած ազատության, ժողովրդավարւթյան, խաղաղության ու իրավունքի գերակայության արժեքների հարցում։
Ավելի վաղ հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխել է միգրացիոն ուղղությունը՝ նպատակ ունենալով կրկին զբաղեցրած պաշտըոնում առաջադրվելու։