211652_close_icon
views-count935 դիտում article-date 15:25 21-08-2014

Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է եվրաինտեգրման հարցերով զբաղվող պետական կոմիտե

ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է եվրաինտեգրման հարցերով զբաղվող պետական կոմիտե: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը: Վերջինս իր խոսքում նշել է, որ այդպիսի պետական մարմնի ստեղծումը ուկրաինական կողմից նախատեսված է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրով: Նա նաև հավելել է, որ նախօրեին կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, այդ պետական կոմիտեի նախագահությունը կզբաղեցնի վարչապետ Ա. Յացենյուկը: Կոմիտեի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին: Ինչպես ընդգծել է Սեմերակը, պետկոմիտեն ուղղակիորեն զբաղվելու է եվրաինտեգրման հարցերով: Հաստատելով պետկոմիտեի կազմը` Ուկրաինան այդկերպ անցում է կատարում դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլ` Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստանձնած համապատասխան պարտավորություններով:

Նմանատիպ նյութեր