«Իսլամական պետություն»-ը կարող է քիմիական զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ
ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Ջեյմս Կլեպերը հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ տվյալներ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քիմիական զենք կիրառելու հավանականության մասին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
«Մենք անհանգստացած ենք այդ փաստով, քանի որ կան տվյալներ այն մասին, որ «ԻՊ»-ն ցանկանում է քիմիական զենք կիրառել մեր նկատմամբ»,- հայտնել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետը: