Մոսկվան ՄԱԿ-ին մեղադրել է Հալեպում հումանիտար դադարին պատրաստ չլինելու մեջ
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ Հալեպում հումանիտար դադար է հաստատել և ամեն անգամ այն խզվել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների և ահաբեկիչների անպատրաստ լինելու պատճառով, հաղորդում է Ria Novoati-ն։
«Ռուսաստանը տրբեր ժմանկհատվածներում բզմաթիվ հումանիտար դադարներ է հաստատել Հալեպում։ Սակայն ամեն անգամ նրանք խզվում են 2 պատճառներով. ՄԱԿ-ի ներկայացուցիչները պատրաստ չեն դրան, իսկ Հալեպում ահաբեկիչները չգիտեն, որ իրենց հետ իբրև թե ինչ-որ մեկը պայմանավորվել է տեղի բնակիչների տարհանման շուրջ»,-ասել է Կոնաշենկոն։
Նա հավելել է, որ վերջին հումանիտար դադարի ժամանակ Հալեպում Ռուսական կենտրոնի 2 սպաներ բեկորային վնասվածքներ են ստացել ահաբեիչների արձակած կրակոցների հետևանքով։