211652_close_icon
views-count2293 դիտում article-date 15:30 25-11-2016

«Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված 229 հեռախոսազանգից 175-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան

Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 229 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 175-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 54 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 75-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր