«Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը հավաքել է 15,428,777 դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» հեռուստամարաթոնի ընթացքում այս տարի հավաքվեց 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ այն մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 22։00-ին՝ 12-ժամյա ուղիղ եթերով։
Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում: