211652_close_icon

Փրկարարները երեխաներին դուրս են բերել վերելակից

views-count2062 դիտում article-date 23:00 24-11-2016
Նոյեմբերի 24-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 28/2 շենքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխաներին դուրս են բերել վերելակից: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Չարենց փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչուհուն 3-րդ հարկի իր բնակարանից իջացնելու, շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու, այնուհետև իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ք. Պ.-ին (1923 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 24-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Է. Կ.-ին (1957 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր