211652_close_icon

ՀՀ կառավարությունը ռուսական վարկի մարմանն ուղղել է ավելի քան 2 մլրդ դրամ

views-count3754 դիտում article-date 17:39 24-11-2016
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված` Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնած համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով գործադիրը վերաբաշխում կատարեց 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, ֆինանսավորման ընդունված պայմանագրերով առաջացել է 2 մլրդ 106 մլն 785 հազար դրամի համաֆինանսավորման պահանջ: Համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր են դիտարկվել ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի որոշմամբ կրճատված ծախսերի գծով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:

Նմանատիպ նյութեր