211652_close_icon
views-count3931 դիտում article-date 14:11 24-11-2016

Մոսկվայում սպանված տղամարդու մոտ 3 փամփուշտի հետք են գտել. նախնական տվյալներով՝ նա Հայաստանի քաղաքացի է

Մոսկվայում հարավ-արևմտյան մասում այս գիշեր սպանված քաղաքացուց ոչ հեռու կայանված ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերել են 3 փամփուշտ։ Այդ մասին [url=https://ria.ru/incidents/20161124/1482050623.html]Ria Novosti[/url]-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Սպանվածից ոչ հեռու ավտոմեքենա է կայանված եղել, որում գտել են, նախնական տվյալներով, կրակված փամփուշտների հետքեր»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ սպանվածը Հայաստանի քաղաքացի է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ սպանված տղամարդուն հայտնաբերել են Մոսկվայի Լիտովսկի բուլվարի բնակելի տներից մեկի մոտակայքում՝ հրազենային վնասվածքներով։ Նրանից 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր ավտոմատ ինքնաձիգ, որից էլ, ամենայն հավանականությամբ, կրակել են տղամարդու վրա։

Նմանատիպ նյութեր