211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 23-ից 24-ը)

views-count1074 դիտում article-date 17:54 24-11-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է խարդախության 8, գողության 5, յուրացման կամ վատնման 2, սպանության և կողոպուտի 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր