4831 դիտում
13:55 24-11-2016
Վարչապետ. «Ինձ հոգեհարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը». aravot.am
Վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին հայտարարությունից հետո մեկնաբանեց, թե ինչու է նման որոշում կայացրել. «1-ին՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է hանրապետության նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է[url=http://www.aravot.am/2016/11/24/830084/] aravot.am[/url]-ը։
2-րդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: 3-րդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի:
Ունենալով Արցախի հիմնահարց եւ երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: 4-րդ՝ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան:
Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Պարոն Կարապետյանի խոսքերով՝ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին ու դրանից հետո իր առջեւ դրված հիմնական խնդիրը եղել է այն, որ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական ու սոցիալական կյանքում, առավել եւս՝ պետական կառավարման համակարգում: «Իսկ դա նշանակում է՝ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/11/24/830084/]կայքում[/url]
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
15:49 17-10-2014
Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն ինձ շատ հոգեհարազատ է. Ա. Ռոմանովսկի
1507 դիտում
21:00 10-10-2015
Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
1231 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել