1588 դիտում
13:36 24-11-2016
Շարունակվում է Արտակ Զաքարյանի այցը Մեքսիկական Միացյալ Նահանգներ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի, Սենատի Ասիայի տարածաշրջանի արտաքին հանձնաժողովի նախագահ Տեոֆիլո Տոռես Կորսոյի եւ երկու հանձնաժողովների սենատորների հետ:
Սենատի երկու հանձնաժողովների նախագահներն իրենց ելույթներում ընդգծել են, որ երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններում հայկական կողմից այս այցն առաջինն է: Կարեւորվել է երկխոսության ակտիվացման ու պարբերական շփումների անհրաժեշտությունը:
Սենատորների խնդրանքով Արտակ Զաքարյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ներքին եւ տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի հարաբերական առավելություններն առեւտրատնտեսական համատեղ գործունեություն ծավալելու եւ ներդրումներ խրախուսելու գործում, ինչպես նաեւ անդրադարձել է ԼՂ հիմնահարցի ներկա փուլի առանձնահատկություններին` ընդգծելով միջազգային կառույցների եւ առանձին պետությունների կողմից անաչառ եւ հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտությունը` տարածաշրջանում կայունության եւ անվտանգության միջավայրի ապահովման համար:
Այնուհետեւ պատասխանելով սենատորների հարցերին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, նոր Սահմանադրության ընդունման, Հայաստան-Սփյուռք գործակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության առանձնահատկությունները: Մեքսիկացի սենատորները պատրաստակամություն են հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը` կարեւորելով տարբեր ոլորտներին առնչվող իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, փոխայցերը եւ համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հարցազրույց է տվել Մեքսիկայի Կոնգրեսի հեռուստաալիքին: Սենատում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ առաջատար մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նույն օրը կայացել է նաեւ Արտակ Զաքարյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար) Կլաուդիա Ռուիս Մասյեի հետ: Զրույցի ընթացքում Կլաուդիա Ռուիս Մասյեն կարեւորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը` առանձնացնելով միջխորհրդարանական դիվանագիտությունը միջպետական հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների մերձեցման գործում: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Մեքսիկա օրակարգային հարցերին: Երկուստեք կարեւորվել է քաղաքական շարունակական երկխոսության, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, ԼՂ հիմնահարցի ներկա ընթացքը, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության զարգացման դինամիկան:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակում կազմակերպել փոխայցեր:
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
09:11 21-09-2019
Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ․ «Ամերիկայի ձայն»
1702 դիտում
13:25 21-06-2016
Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահին
3265 դիտում
13:50 23-05-2017
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ նահանգներում է
Այս բաժնից
535 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
559 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ