211652_close_icon

Պաշտոնապես ներկայացվեց հանրակրթության վիճակագրության “E-stat” էլեկտրոնային վերլուծական գործիքը

views-count1911 դիտում article-date 17:32 23-11-2016
Համատեղելով աշխարհում ճանաչելի և լավագույնը համարվող կրթական փորձը, նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու սեփական ներուժը՝ Dasaran-ն իր գործունեության ընթացքում մշակել է այնպիսի էլեկտրոնային գործիքներ, որոնց միջոցով կրթական ոլորտը դարձել է առավել թափանցիկ ու վերահսկելի, իսկ կրթությունն աշակերտների համար հավասարապես հասանելի ու մատչելի: Հավատարիմ իր գործելաոճին՝ այժմ կրթական ծրագիրը ներկայանում է հանրակրթության վիճակագրության “E-stat” էլեկտրոնային վերլուծական նոր գործիքով, որն ստեղծել է Dasaran-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ: Հենց այդ դիագնոստիկ գործիքի պաշտոնական ներկայացումն էլ տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 23-ին Dasaran կրթական կենտրոնում: Արարողությանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Ե.Մ. Նովակովսկին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և այլ պետական այրեր: Իր տեսակի մեջ եզակի “E-stat” էլեկտրոնային վերլուծական գործիքի ստեղծումը նպատակաուղղված է հանրակրթական համակարգի բոլոր շերտերի ընդգրկուն մշտադիտարկմանը և բացակների վերհանմանը, ողջ երկրի կտրվածքով հանրակրթական դպրոցների արդյունավետության վերլուծությանը, ինչպես նաև ժողովրդագրական կարևորագույն տվյալների և դրանց զարգացման համեմատական պատկերների ստացմանը: Էլեկտրոնային վերլուծական գործիքը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, ինչպես նաև կրթության համար պատասխանատու այլ պետական մարմինների համար, որոնք, հիմք ընդունելով գործիքի տրամադրած տեղեկատվությունը, կկարողանան մշակել Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխմանը և զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն: «Մոտիվացված երիտասարդների կողմից կյանքի կոչված ծրագիրը՝ Dasaran-ը, այնքան հաջող սկսեց իր աշխատանքը, որ հարգանք առաջացրեց աշխարհի լավագույն կրթական կենտրոններում: Շնորհակալություն եմ հայտնում Dasaran-ին իր կատարած այսօրինակ աշխատանքի համար… Ես հույս ունեմ, որ Dasaran-ի հետ համագործակցությունը կծավալվի, և մենք կկարողանանք ստանալ աջակցություն նախ և առաջ էլեկտրոնային դասավանդման ուղղությամբ, ու այդ տեսանկյունից մենք՝ որպես նախարարություն պարտավոր ենք բացել այս ճանապարհները»,-նկատեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ արժևորելով Dasaran-ն ու կրթական ծրագրի մշակած էլեկտրոնային գործիքը:

Նմանատիպ նյութեր