211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count684 դիտում article-date 18:09 22-11-2016
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 118 շենքի բնակարաններից մեկի բնակիչները (տատիկ և 3 տարեկան երեխա) չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 22-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 74/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 22-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր