211652_close_icon
views-count1642 դիտում article-date 22:11 05-12-2025

ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:

Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են սերժանտական երկրորդ սերնդի զինծառայողները և սերժանտների հարազատները։

Նմանատիպ նյութեր