211652_close_icon
views-count5003 դիտում article-date 20:47 31-03-2017

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը: Հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը: Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին պատմող տեսաֆիլմը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին հայրենասեր և հերոս զինվոր դաստիարակելու համար: Վիգեն Սարգսյանը հերոսի ծնողներին է հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը, որը շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր