Իտալիայի առաջնության 13-րդ տուրում կայացավ ֆուտբոլի ամենաանզիջում դերբիներց մեկը` «Միլանն» ընդդեմ «Ինտերի»:
Չափազանց հետաքրքիր և դրամատիկ ընթացք ունեցավ այս խաղը: Այս մրցաշրջանում հիանալի հանդես եկող «Միլանը» երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ: «Ինտերը» երկու անգամ էլ կարողացավ հավասարեցնել հաշիվը, ընդ որում երկրորդ դեպքում Պերիշիչը աչքի ընկավ հանդիպման ավելացված ժամանակում:
Այս խաղից հետո «Միլանը» 26 միավորով «Ռոմայի» հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Առաջատարը` «Յուվենտուսը», ունի 33 միավոր:
[b]Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
[/b]
«Միլան» - «Ինտեր»՝ 2:2
Սուսո, 42, 58 - Անտոնիո Կանդրևա, 53, Իվան Պերիշիչ, 90+2