211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:26 24-11-2014

Ֆիլիպո Ինձագին հիասթափված է միլանյան դերբիում գրանցված արդյունքից

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ինտեր»-ի հետ կայացած դերբիից հետո դժգոհություն է հայտնել գրանցված արդյունքից: Հիշեցնենք, որ միլանյան երկու թիմերի սկզբունքային մրցավեճը ավարտվեց 1:1 հաշվով: «Իհարկե, ես հիասթափված եմ խաղի արդյունքից, քանի որ մենք առջևում էինք հաշվի մեջ և դարպասը գրավելու բազմաթիվ պահեր չօգտագործեցինք: Այդուհանդերձ ես գոհ եմ իմ սաների խաղից, քանի որ նրանք մեծ ջանքեր գործադրեցին: Մրցակիցը տարածքային առավելություն ուներ, սակայն վտանգավոր պահեր չէր կարողանում ստեղծել մեր դարպասի ուղղությամբ: Ցավոք սրտի, նրանք գոլ խփեցին մեր եզակի սխալից»,- նշել է Ինձագին:

Նմանատիպ նյութեր