3758 դիտում
18:40 19-11-2016
«Արցախ. թաքնված գանձ». Բրյուսելում կազմակերպվել է Արցախին նվիրված ցուցահանդես
Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD) նախաձեռնությամբ Բրյուսելում նոյեմբերի 17-19-ը անցկացվել է բացառիկ ցուցահանդես «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով: Ցուցահանդեսի կազմակերպման գործում հանձնախմբին աջակցել են Արցախի իշխանությունները:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել շուրջ 200 հյուրեր, այդ թվում և Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի անդամներ, գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամության խմբերի նախագահներ Էլենի Տեոխարիուսը և Ֆրանկ Էնգելը տեսաուղերձ էին հղել՝ աջակցություն հայտնելով Արցախի ժողովրդին:
Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Չնայած Ադրբեջանի իշխանությունների հիստերիային, բոյկոտելու կոչերին և սպառնալիքներին, ցուցահանդեսը հաջողությամբ կազմակերպվեց` մեծ հետաքրքրություն առաջացնելով և բարձր հաճախելիություն ապահովելով: Սա ևս մեկ ապացույցն է նրա, որ Ադրբեջանի` եվրոպացի պաշտոնյաներին, հասարակ քաղաքացիներին սպառնացող և թելադրող քաղաքականությունը ձախողվել է»:
Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մշտապես աջակցելու է Արցախի ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
23:14 08-05-2023
«Սև Այգի». Արցախին նվիրված բացօթյա ցուցահանդես է կազմակերպվել Փարիզի սրտում
2620 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
767 դիտում
17:49 04-02-2015
Արցախին նվիրված ցուցահանդես Չեխիայում
Այս բաժնից
1444 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1270 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
862 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները