211652_close_icon
views-count608 դիտում article-date 17:49 04-02-2015

Արցախին նվիրված ցուցահանդես Չեխիայում

Փետրվարի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք նեկայացուցիչների հետ միասին ներկա գտնվեց Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր,որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: «Կապիտոլա» գրատանը անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և իր լուսանկարների միջոցով չեխ հանդիսատեսին է ներկայացնում Արցախի ժողովրդի կյանքը: Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել, բազմաթիվ տեղաբնակներ և քաղաքի հյուրեր այցելել և հետաքրքրությամբ ծանոթացել են ներկայացված նյութերին:

Նմանատիպ նյութեր