211652_close_icon
views-count2596 դիտում article-date 17:50 19-11-2016

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայ գործարարների արտադրանքը իրացնելու նպատակով Երևանի գետնանցումներում, մետրոյի կայարաններին հարող հատվածներում տարածքներ տրամադրելու հետ կապված հարցեր: Նախարարության առջև հարց բարձրացվեց Երևանի քաղաքապետարանի միջոցով լուծել մի շարք սիրիահայ գործարարների այդ խնդիրը: Քննարկվեց նաև տարիներ շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայերին բժշկական խորհրդատվություն մատուցած սիրիահայ բժիշկներին խրախուսելու հարցը, ովքեր անվճար բժշկական օգնություն են տրամադրում իրենց հայրենակիցներին: Նմանատիպ օգնությունները կազմակերպվում են ՀԲԸՄ-ի կողմից տրամադրած տարածքում և նրանց օգնությամբ էլ ձեռք է բերվել համապատասխան սարքավորումներ: Շուտով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և ՀԲԸՄ-ն նախապատրաստվում են այդ աշխատանքներին տալ իրավակազմակերպական ձև և ծառայությունը դարձնել պոլիկլինիկական ծառայություն:

Նմանատիպ նյութեր