211652_close_icon
views-count2662 դիտում article-date 16:53 19-11-2016

Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Ինչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հետ կապված առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքենաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365 հազար դրամ: 18.11.2016թ. կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց:

Նմանատիպ նյութեր