2834 դիտում
23:00 18-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ճանապարհաշինության և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ամուր հիմքեր ունի և պետք է աշխատել ջանքեր ներդնել այն շարունակելու համար։
Նախարարն անդրադարձավ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղուն՝ նշելով, որ ճանապարհահատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հնարավոր է, որ հիմնանորոգումն ավարտվի նախանշված ժամկետից շուտ։
Յան Վապավուրին, խոսելով ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին, ընդգծեց, որ գոհ է այդ ծրագրերի արդյունքներից։
Անդրադառնալով առաջիկա համագործակցության հնարավորություններին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4242 դիտում
16:06 04-10-2017
ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը
2621 դիտում
19:10 17-10-2017
Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
985 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը