2600 դիտում
19:10 17-10-2017
Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝ եկամուտներ ստանալու հնարավորությունների ավելացմանը, ներդրումային միջավայրի և սոցիալական վիճակի բարելավմանը:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը՝ կարևորելով դրանց հիմքում հստակ բիզնես տրամաբանության ներդնումը, որը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
3384 դիտում
21:17 27-03-2018
Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները
4221 դիտում
16:06 04-10-2017
ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը
Այս բաժնից
940 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
997 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
682 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը