211652_close_icon
views-count4950 դիտում article-date 15:53 18-11-2016

Գիտնականներ. պանիրը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Պանիրը ոչ միայն համեղ ու սննդարար մթերք է ու հարուստ կալցիումով ու B12 վիտամինով։ Վերջերս գիտնականներին հաջողվել է պարզել, որ նրա օգտագործումը դանդաղեցնում է մարդու ծերացման գործընթացը, հաղորդում է Sydney Morning Herald-ը։ Ուսումնասիրությունների շրջանակներում գիտնականները պարզել են, որ պանրի բորբոսում կա բաղադրություն՝ սպերմիդին, որն էլ ազդում է կյանքի տևողության վրա։ Գիտանակնները փորձարկումներ են կատարել մկների, թրթուրների ու մրգային ճանճերի վրա։ Նրանց բաժանել են 2 խմբերի։ Կրծողներին տվել են սպերմիդինով, մյուս խմբին՝ սովորական ջուր։ Սպասումներն արդարացվել են։ Բացի այդ, սպերմիդինը լավացրել է սրտի ախատանքը, իջեցրել ճնշումը, ակտիվացրել ավտոֆագիան, որի շնորհիվ էլ բջիջներն ազատվում են տոքսիններից և վերականգնում իրենց վնասված մասերը։ Արդյունքը ծերացման դանդաղեցումն է։ Ըստ գիտնականների՝ օրական 80 գրամ յուղոտ պանրի օգտագործումը բարձրացնում է, այսպես կոչված, օգտակար խոլեստերինի մակարդակը։

Նմանատիպ նյութեր