Մեդվեդևը առաջարկել է «Ամերիկանո» սուրճը վերանվանել «Ռոսիանո»
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել տարօրինակ նախաձեռնությամբ: Նա առաջարկել է «Ամերիկանո» սուրճը վերանվանել «Ռոսիանո»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
-«Ամերիկանո» սուրճը քաղաքական առումով կոռեկտ չի հնչում, եկեք վերանվանենք,- կատակել է Մեդվեդևը և առաջարկել սեփական տարբերակը,- Օրինակ՝ «Ռոսիանո»,- հավելել է նա: