Պորոշենկոյին առաջարկել են վերանվանել Ուկրաինան
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկիի քաղաքապետ Վլադիմիր Զագիրովը նամակ է հղել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որում նա առաջարկում է Ուկրաինային նոր անուն տալ՝ Ուկրաինա-Ռուս:
Ըստ նրա՝ «ռուս» անվանումը գողացվել է ուկրաինացիներից մի քանի դար առաջ և այժմ իրենք իրավունք ունեն այն հետ վերցնելու:
«Նշված փաստը բազմամիլիոնանոց ուկրաինացի հայրենասերների համար հարգանքի լավագույն դրսևորումը կլինի, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ժողովրդին»,-ասված է նամակում:
Նա առաջարկում է առաջարկն ուղարկել Գերագույն Ռադա և կառավարություն, որտեղ այն քննարկման կդրվի: