211652_close_icon

Էրդողանը վստահեցրել է, որ սիրիական ընդդիմությունը Թուրքիայի օժանդակությամբ շուտով հետ կգրավի Էլ-Բաբը

views-count4705 դիտում article-date 16:00 16-11-2016
Սիրիայի ազատ բանակը Էլ-Բաբ քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում և շուտով թուրքական բանակի օգնությամբ այն կգրավի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Կարծում եմ, որ Էլ-Բաբի գրավման օպերացիան երկար չի տևի։ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը խոստացել են, որ հետ կքաշվեն Եփրատից դեպի արևելք։ Հույս ունեմ, որ իրենց խոսքը կպահեն»,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում։ Նշենք, որ թուրքական ուժերը և Սիրիայի ազատ բանակը հաճախակի առճակատում են ունենում քրդական զինված ուժերի հետ, որոնց մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Նմանատիպ նյութեր