«Իսլամական պետություն»-ը կգրավի Մեքքան
                        Newsweek թերթը գրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների աշխարհագրությունը վկայում է, որ նրա առաջնորդները նպատակ ունեն ամրացնել իրենց խմբավորման հեղինակությունը և դրա համար նրանց անհրաժեշտ է մահմեդականների կրոնական քաղաքները իրենց հովանու ներքո վերցնել: 
Վերջերս խմբավորման զինյալները Իրաքից Սաուդյան Արաբիա թափանցելու փորձ են արել: Դա վկայում է այն մասին, որ «Իսլամական պետության» ղեկավարները փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը Պարսից Ծոցի երկրների վրա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի: Այժմ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի առաջնային նպատակը սրբազան քաղաքների՝ Մեքքայի և Մեդինայի վրա վերահսկում հաստատելն է: 
Վերջին ամսիների ընթացքում Բաղդադին բազմիցս անգամ կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ դրան հաջորդել են  շիաների՝ Էշ-Շարկիա նավթով հարուստ  շրջանում իրականացված հարձակումները: 
Զինյալների կողմից հարձակումների կարող է ենթարկվել Պարսից ծոցի մյուս երկրներում գտնվող շիա բնակչությունը: Ըստ թերթի՝  ինչքան երկար ժամանակ լինի խմբավորման զարգացման համար, այդքան ավելի դժվար կլինի  տարածաշրջանը ազատել նրա զինյալներից:
Իսլամական պետությունը իր առաջնորդի գլխավորությամբ այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում խալիֆայություն է հռչակել: Այն Սիրիայում  իր դիքերն է ամրապնդել՝ կռվելով կառավարական ուժերի դեմ: Նրանց գործողությունների արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարավորները փախստականի կարգավիճակում են, մի քանի հազարն էլ գերի է ընկել: 
2014թ-ի օգոստոսին, ըստ  Կենտրոնական հետախուզական վարչության՝ օտարերկրյա վարձկանների թիվը Իսլամական պետության շարքերում հասել է 31.500-ի: Խմբավորման շարքերում 80 երկրների ներկայացուցիչներ են կռվում: Այդ երկրներներից են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Կանադան: Եվրոպական երկրների իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ վերադառնալով հայրենիք, ջիհադիստների այսպես ասած «կամավորները» իրենց երկրներում կպատրաստեն ահաբեկչություններ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

