43508 դիտում
10:02 15-11-2016
Կիրակնօրյա երևանյան արյունահեղությունը հրահրել են քյավառցի եղբայրները. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երևանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, և հրազենային վնասվածքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։
«ՉԻ» տեղեկություններով «ռազբորկան» հրահրել են ծագումով Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա–Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։
Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել և պատժել նրան։ Վերջինիս վրա մարդ են ուղարկել: Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին և հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, և նա սկսել է անկանոն կրակել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8835 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը