4535 դիտում
10:31 20-01-2017
«Մահվան խումբ». նույն ընտրատարածքում մրցելու են հայտնիների որդիներն ու եղբայրները, գործարարներն ու քաղաքական դեմքերը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցությունների և նախընտրական դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը. Խոսքը ռեյտինգային ընտրացուցակների մասին է:
Թիվ 4 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, քաղաքական շրջանակներում արդեն կնքվել է «մահվան խումբ» սպորտային տերմինով: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքը լինելու է ամենաինտրիգայիններից մեկը, որտեղ կատաղի մրցակցության են դուրս գալու ռեյտինգայինները: Այս ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ներկայացնել թեկնածուների ցուցակ՝ առավելագույնը 13 մարդուց բաղկացած:
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառաջադրվի ՀՀ ռեյտինգային ցուցակով այս ընտրատարածքից: Չի բացառվում, որ ՀՀԿ-ից այստեղ նրա հետ մրցի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ևս կառաջադրվի այս տարածքից (Գագիկ Ծառուկյանի դաշինքից):
Գործարար Խաչատուր Սուքիասյանը, եթե առաջադրվի, ապա ընտրելու է հենց այս ընտրատարածքը: Նրա «պրոտեժեն»՝ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը ևս այս տարածքում կառաջադրվի: Չի բացառվում, որ ՀԱԿ-ից այստեղ առաջադրվի նաև ՀԱԿ-ի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Նարիա Զոհրաբյանը: Սա թեկնածուների այն նվազագույն ցանկն է, որի մասին խոսում են քաղաքական շրջանակներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
20:29 20-08-2015
Հայտնիների` չափազանց միմյանց նման քույրերն ու եղբայրները. ֆոտոշարք
43505 դիտում
10:02 15-11-2016
Կիրակնօրյա երևանյան արյունահեղությունը հրահրել են քյավառցի եղբայրները. «Չորրորդ իշխանություն»
12902 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը