211652_close_icon

Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանին բաց չթողեց Լոնդոն

views-count6474 դիտում article-date 18:52 23-05-2016
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կանցկացնի դորտմունդյան ակումբում: Գերմանական թիմը մերժել է «Չելսիին» և «Արսենալին», որոնք ցանկություն ունեին ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է բրիտանական Express.co.uk պարբերականը: «Բորուսիան» չի ցանկանում կորցնել թիմի ևս մեկ առաջատարի, քանի որ Մատս Հումելսը արդեն պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Իլկայ Գյուդողանը արդեն մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Նմանատիպ նյութեր