211652_close_icon

Համաքաղաքային ծառատունկ՝ բոլոր վարչական շրջաններում

views-count3728 դիտում article-date 19:05 12-11-2016
Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջանների տասնյակ տարածքներ ոչ միայն մաքրվել, այլև համալրվել են նոր ծառերով: Ծառատունկի համար առանձնացվել են բացառապես ոռոգելի տարածքները, այդ թվում այգիներ և պուրակներ, անտառային գոտիներ, բակային տարածքներ: Ծառատեսակներն ընտրվել են հաշվի առնելով բնակլիմայական պայմաններն ու դրանց կպչողականությունը: Մայրաքաղաք Երևանն ավելի կանաչ տեսնելու և այդ նպատակով համաքաղաքային ծառատունկին մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին վարչական բոլոր շրջաններում միացել են հազարավոր համաքաղաքացիներ: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամները, այնպես էլ պետական տարբեր կառույցներ, մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ ու առողջապահական հաստատություններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, նաև տասնյակ կամավորներ: Մասնակիցները նշել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկված ծառերի խնամքին: Նշենք, որ ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ժամանակ վարչական շրջաններում տնկվել է շուրջ 20 հազար ծառ և թուփ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր