Մադոննան հրապարակել է ինտիմ նկար, որը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպվող բողոքի երթի հետ
Գաղտնիք չէ, որ ամերիկյան շատ աստղեր դժգոհ են, որ Հիլարի Քլինթոնի փոխարեն ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Աստղերը բողոքի երթ են կազմակերպում ու այդ երթին միանալ են հորդորում բոլորին։
Այս բողոքի ակցիային միանալու օրիգինալ ձև է ընտրել երգչուհի Մադոննան։ Իր ինստագրամյան էջում երգչուհին նկար է հրապարակել, որի վրա պատկերված է կանացի մարմնի ինտիմ հատված՝ Նայքի բրենդային նշանով։
Հրապարակված նկարի հետ նա գրել է.«Եկեք անենք դա։ Միլիոնանոց կանացի երթ։ Եղեք այստեղ»։