Ուսումնական վարժանք Հրազդանում. ԱԻՆ-ը կատարելագործում է քաղպաշտպանության համակարգը մարզերում
ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպել էր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում ՔՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի մտահղացման՝ Հրազդան քաղաքում պայթյունի հետևանքով վնասվել է շինության առջև կայանած ավտեմեքենան, տուժել են քաղաքացիներ, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ուսումնավարժության գործնական միջոցառումները բաժանվել են 6 տեղամասերի:
Ահազանգ ստանալուց անմիջապես հետո՝ դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարները և սկսեցին հիմնական գործողությունները:
Ուսումնական վարժանքին մասնակցում էին նաև մարզային ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի և գազի վթարային ծառայությունների աշխատակիցները:
Տարհանման և տուժածների որոնման աշխատանքների արդյունքում՝ փրկարարները հիդրավլիկ գործիքների օգնությամբ մեքենայից դուրս բերեցին տուժածին և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Ապա հատուկ գործիքների օգնությամբ իրականացրեցին ինքնափրկման աշխատանքներ:
Համապատասխան ծառայությունների աշխատակիցները իրականացրեցին նաև հոսանքազերծման և գազամատակարարման դադարեցման աշխատանքներ:
Ուսումնավարժության գործնական միջոցառումների ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Կատայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Ս.Դավթյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ՝ հիմնական նպատակ ունենալով բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարման ընթացքում, կատարելագործել հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունները և ստուգել պատրաստվածության աստիճանը: