211652_close_icon

Երևանում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատուների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել

views-count1040 դիտում article-date 21:26 09-11-2016
ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների՝ տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ անդամ-պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանը, ահաբեկչություն, ծայրահեղականություն, բռնություն, քսենոֆոբիա և անհանդուրժողականություն քարոզող տեղեկատվության տարածման դեմ պայքարին, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՊՀ տարածքում տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հակազդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Մասնակիցների կողմից կարևորվեց կամզակերպության անդամ-պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացումը և ընդլայնումը, նախանշվեցին միջազգային այլ կառույցների հետ փոխգործակցության ուղությունները: Խորհրդակցության մասնակիցներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր