2815 դիտում
16:07 08-11-2016
Քրդական ջոկատները «սանրում են» ահաբեկիչներից ազատագրված Բաաշաք քաղաքը
Քրդական փեշմերգի ջոկատները ստուգում են Իրաքի հյուսիսային Բաաշաք քաղաքի բոլոր անկյունները՝ համոզվելու համար, որ ազատագրված քաղաքում այլևս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչ մի գրոհային չի մնացել և չի թաքնվում, Ria Novosti-ին հայտնել է փեշմերգի զինված ուժերի գերագույն հրամանատարության ներկայացուցիչ Ջաբբարի Յավարը։
Վերջինի խոսքով՝ ստուգվում են փողոցները, կառավարական ու վարչական շենքերը, բնակելի թաղամասերը, ինչպես նաև թունելները, որոնցում ամենայն հավանականությամբ թաքնված կլինեն որոշ ԻՊ գրոհայիններ։ Շարունակվում են նաև ականազերծման աշխատանքները։
Հիշեցնենք, որ երեկ քրդերը հայտարարեցին, որ քաղաքը լիովին ազատագրված է ահաբեկիչներից, իսկ տեղի ժամանակով ժամը 17։00-ից քաղաքի ամբողջական վերահսկողությունը գտնվում է իրենց ձեռքում։
Նմանատիպ նյութեր
4041 դիտում
15:55 06-03-2017
Քրդական ջոկատները փակել են Ռաքքայից ԻՊ գրոհայիների փախուստի վերջին ճանապարհը
2791 դիտում
15:32 31-03-2017
Սիրիայի քրդական զինված ջոկատները ԱՄՆ-ից զենք ու զինամթերք են ստացել
1093 դիտում
19:15 12-08-2024
Քրդական զինված ջոկատները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար