3594 դիտում
16:35 08-11-2016
«Պատերազմը սարսափելի բան արեց ինձ հետ. այն սպանեց իմ մեջ ապրող երեխային»․ Ալեն Դելոն
Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»: 1960 հուլիսի 1-ին «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը հայտնիություն է ձեռք բերում հարազատ Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև ստանում է նոր դեր, այս անգամ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի մոտ։ Վիսկոնտին Պարոնդի ընտանիքի մասին «Ռոկկոն և նրա եղբայրները» կինովեպն էր նկարահանում, ովքեր Բազիլիկատա գյուղից տեղափոխվել են Միլան ավելի լավ կյանքի որոնումներում:
Ռոկկոն ստիպված էր բռնցքամարտիկ դառնալ մորն ու եղբայրներին պահելու համար։ Ալեն Դելոնի կատարմամբ Ռոկկոն՝ գեղեցիկ և առաքինի երիտասարդ, ով չի կորցնում իր ազնվությունը, անկախ ճակատագրի կողմից տրված բոլոր դժվարություններից և փորձություններից։ Այդ դերը Թոմ Ռիփլիի հակադիր դերն էր, որը Դելոնը խաղաց Ռենե Կլեմանի մոտ։ Կինոնկարի փարիզյան շնորհանդեսից հետո, որը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 10-ին, քննադատները խոստովանում են, որ կինոնկարում առաջին երկու լուրջ դերերը բացահայտել են Դելոնին որպես նուրբ և բարդ դրամատիկական դերասան։
1979 թվականին Դելոնը համաձայնում է մասնակցել ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» ֆիլմում։ Դերասանը կատարում է տեսուչ Ֆոշի դերը։ 1981 թվականին թողարկված դետեկտիվը, որը պատմում է հիտլերյան գործակալների թեհրանյան կոնֆերանսի ձախողման փորձի և նրա մասնակիցներ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարների վրա մահափորձ անելու մասին, Մոսկովյան միջազգային կինոփառատոնին արժանացավ ոսկե մեդալի։
1983 թվականին Դելոնը դարձյալ հայտնվում է իր համար անսովոր դերում։ Ռեժիսոր Ֆոլկեր Շլենդերֆի էկրանավորած գերմանացի Մարսել Պրուստի «Սվանի սերը» դրամայում դերասանը ստեղծում է արիստոկրատ-միասեռականի կերպար՝ բոլորովին հեռու անժխտելի տղամարդու կերպարից։
1984 թվականին Ալեն Դելոնը նորից զարմացրեց քննադատներին հարբեցող Ռոբեր Ավրանշեի դերով Բերտրան Բլիեի «Մեր պատմությունը» դրամայում։ Այդ դերը չափազանց ռիսկային էր դերասանի իմիջի համար, սակայն նա առանց տատանվելու համաձայնեց։ Դելոնի դերասանական ռիսկը զուր չէր. նա արժանացավ «Սեզար»-ի «Լավագույն դերասան» մրցանակի: 1986 թվականին Դելոնը նկարահանվեց Ռենե Մանզորի «Անցում» առեղծվածային թրիլերում։
Նմանատիպ նյութեր
4764 դիտում
14:17 02-03-2019
«Ռոբին Գուդները». Ֆելոն ու Դելոն հանդես կգան նոր բարեգործական նախագծով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2803 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10531 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am