211652_close_icon

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗель-ն ու ЗИЛ-ը

views-count1247 դիտում article-date 20:20 07-11-2016
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար ջրամբարի մոտակայքում Зил 130 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Սպանդարյան փողոցում` երկաթգծի հարևանությամբ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Зил 130 մակնիշի 21 OU 879 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր): *** Նոյեմբերի 7-ին, ժամը 14.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդան ՋԷԿ-ի մոտակայքում ГАЗель մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ջրառատ թաղամասի ուսումնարանի մոտակայքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗель մակնիշի 10 OO 756 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր