Ուկրաինայի ընդդիմությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակումն անվանել է ազգի խայտառակություն
Ուկրաինայի ընդդիմադիր Ծայրահեղական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումը Օդեսայի նահանգապետի պաշտոնում անվանել է ուկրաինացի ժողովրդի խայտառակություն, հաղորդում է gazeta.ru-ն:
«Մի՞թե 45 միլիոնանոց Ուկրաինայում չգտնվեց մեկը, ով արժանի կլիներ Օդեսայի նահանգապետի պաշտոնին: Միգուցե մենք նախագա՞հին էլ ընտրենք արտերկրից»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է նա: