ՌԴ Իվանովո քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ
Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով կա1 զոհ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ լրատվական աղբյուրի՝ ևս 7 հոգի դուրս են բերվել փլատակների տակից: Տարհանվել է 15 մարդ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 7 տուժածներից 2-ը հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Այս պահին փրկարարական աշխատանքները, որոնք իրականացնում են Իվանովոյի հրշեջ-փրկարարական ակադեմիայի ուսանողները՝ շարունակվում են: